ՄԵՐ ՄԱՍԻՆ

Marush Sweets Boutique Խանութ-Սրճարան

Ավելի քան տասը տարի Marush–ը հազարավոր մարդկանց քաղցր պահերի ընկերն է: Հաշվի առնելով մեր բազում հաճախորդների` Marush–ը ավելի հասանելի դարձնելու ցանկությունը` 2017 թ. սեպտեմբերի 7-ին Marush Sweets Boutique–ը իր դռները բացեց Մ. Բաղրամյան 58 հասցեում:
Marush Sweets-ը իր գործունեությունը սկսեց՝ շեշտադրելով հայկական ավանդական խոհանոցի յուրահատկությունները, առաջարկելով Գավառի տարածաշրջանի ավանդական համադամ քաղցրավենիքներ՝ փախլավա, գաթա, շաքար-լոխում հենց Գավառի արմատներ ունեցող հիմնադրի կողմից:
Մենք մեր առջև նպատակ ենք ունեցել ոչ միայն գոհացնել մեր հաճախորդներին, այլ նաև ճանաչելի դարձնել Հայաստանը իր արժեքավոր խոհանոցային ժառանգությամբ: Եվ արդեն ճաշակել և իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայազգի և օտարազգի քաղցրասերները, պրոֆեսիոնալ խոհարարներ, Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակություններ, ինչպես նաև Անգլիայի թագավորական ընտանիքը:
Տարիների ընթացքում` պահանջարկի հետ մեկտեղ ընդլայնվեց Marush Sweets–ի տեսականին: Այժմ մեր արտադրանքը ներառում է ավանդականից մինչև միջազգային ճանաչում վայելող թխվածքներ`բոլորը համեմված հեղինակային մոտեցմամբ: Մեզ համար առաջնային է հաճախորդների վստահությունը: Marush Sweets-ը ամենայն հետևողականությամբ իրականացնում է արտադրական գործընթացից մինչև թխվածքները հաճախորդներին հասցնելու փուլերը: Խմորեղենները պատրաստվում են բացառապես բնական և բարձրակարգ հումքով` առանց հավելումների:
Մենք մեր այցելուներին վերաբերվում ենք ոչ որպես հաճախորդների, այլ որպես ընտանիքի մի մասի, որն օրեցօր համալրվում է նոր անդամներով: